ԵԼԱԿԵՏ   ԿԱՊ Հայերեն | Русский 
  ՄԵՐ ՄԱՍԻՆ  
  ՊԱՏՄՄԿԱՆ ԱԿՆԱՐԿ  
  ԴՊՐՈՑՆ ԱՅՍՕՐ  
  ՄԵՐ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ  
  ԴՊՐՈՑԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ  
  ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ  
  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ  
  ՊԱՏՎՈ ՏԱԽՏԱԿ  
  ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ  
  ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ  
  ՀՂՈՒՄՆԵՐ  
  
ՄԵՐ ՄԱՍԻՆ
 
Մայրաքաղաք Երևանի Գր. Լուսավորիչ 7 հասցեում է գտնվում Վ.Վ. Մայակովսկու անվան հ. 7 միջնակարգ դպրոցը: Այն ունի 70-ամյա հարուստ պատմություն: 7 թվի այս ինքնատիպ զուգադիպությունը դարձել է կրթօջախի երկարակեցության այցեքարտը: Բազում տարիների ընթացքում անուն, համբավ, հեղինակություն վաստակած մեր դպրոցն իր կայուն տեղն է ձեռք բերել կրթության բնագավառում` միաժամանակ պահպանելով միայն այս դպրոցին բնորոշ հատուկ առավելությունները և որդեգրելով արդի նորամուծությունների ռահվիրան լինելու փաստը: Դպրոցն ունի հետաքրքիր ավանդույթներ, որոնք տարեցտարի բովանդակալից ու ինքնատիպ են դառնում, համալրվում:
1-ին շրջանավարտները մեկնել են պատերազմ, անձնուրաց պաշտպանել հայրենիքը, ստացել շքանշաններ: Դասավանդող 27 ուսուցիչ կամավոր մեկնել է ռազմաճակատ, 24-ը ` հետմահու պարգևատրվել:
Մայակովցիները և’ Խորհրդային միությունում, և’ արտերկրում բարձր են պահել դպրոցի պատիվը, նոր էջ բացել գիտության, արվեստի, սպորտի, գրականության բնագավառում /35 գիտնական, 37 թեկնածու, 18 պրոֆեսոր/ , իրենց ձեռքբերումներով ամենուր հպարտորեն հնչեցրել են դպրոցի անունը` Ռաֆայել Քոթանջյան, Գարիկ Ղազարյան, Արա Երնջակյան, Լավինյա Բաժբեուկ Մելիքյան, Տոլիկ Պապյան, Վլադիմիր Բաբայան, Ռաֆայել Հովհաննիսյան, Ալյոշա Հեքիմյան: Դպրոցի ուսումնական գործընթացը բարձր հիմքերի վրա են պահել գիտակ, պրպտող, ստեղծագործող մանկավարժները, առաջատար մասնագետները, վաստակավոր ուսուցիչները / Սուսաննա Իվանի Բայատյան, Գեորգի Ալեքսանի Այվազյան, Ալլա Վալենտինի Տարայան, Կամա Խաչիկի Ադիլխանյան/ , ուսուցչի պատվավոր կոչում ստացած Իրինա Իվանի Շամյան, որոնք իրենց հարուստ փորձը սիրով փոխանցել են սկսնակ ուսուցիչներին: Մոսկվայում կազմակերպված մայակովցիների հավաքին դպրոցի սաները միշտ մասնակցել են և ամեն անգամ առաջին տեղը գրավել, բարձր պահել դպրոցի անունը:
70 տարվա ուսումնական գործընթացը ղեկավարել են 10 տնօրեններ.
1. Ա.Ի. Գրիգորյան
2. Ա.Գ. Բոյաջյան
3. Կ.Վ. Կուպով
4. Ա.Ա. Մազմանյան
5. Ա. Խ. Ջանջուգազյան
6. Գ.Մ. Խաչատրյան
7. Կ.Գ. Սարգսյան
8. Ս.Ս. Աբրահամյան
9. Գ.Վ. Մկրտչյան
10. Վ.Վ. Ռուխկյան
Նրանք իրենց սկզբունքային, հետևողական, ամենօրյա աշխատանքով հարստացրել են դպրոցի պատմության էջերը:
Հետաքրքիր է դպրոցի առօրյան ` թեմատիկ միջոցառումներ, վիկտորինաներ, սպորտային մրցումներ, ազգային տոների նշումներ,փնտրում ենք շնորհալիներ, հանդիպումներ գիտնականների, արվեստի գործիչների, հոգևոր առաջնորդների հետ, այցելություններ թանգարաններ, ցուցահանդեսներ, ակտիվ մասնակցություն շրջանային, քաղաքային միջոցառումների: Դպրոցը ղեկավարվում է “Առողջ մարմնում` առողջ ոգի” կարգախոսով: Դպրոցում գործում է լողավազան, ”Վադո-րյու կարատեդո” Հայկական ֆեդերացիա իր Տիգրան Մեծ մարզակումբով : Այժմ դպրոցն ունի իր երգը /եր. ` Մ.Վարդազարյան, խոսք` Գալուստով Գարեգին, Բաղդասարյան Օվսաննա/, երդումը և տարբերանշանը:
 
 
  
 Վերջին նորություն