ԵԼԱԿԵՏ   ԿԱՊ Հայերեն | Русский 
  ՄԵՐ ՄԱՍԻՆ  
  ՊԱՏՄՄԿԱՆ ԱԿՆԱՐԿ  
  ԴՊՐՈՑՆ ԱՅՍՕՐ  
  ՄԵՐ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ  
  ԴՊՐՈՑԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ  
  ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ  
  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ  
  ՊԱՏՎՈ ՏԱԽՏԱԿ  
  ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ  
  ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ  
  ՀՂՈՒՄՆԵՐ  
  
ՊԱՏՄՄԿԱՆ ԱԿՆԱՐԿ
 
Պատմական ակնարկ
Վ. Վ. Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցն ունի 70-ամյա հարուստ պատմություն:
Առկա են դպրոցի ձեռքբերումները:
Դպրոցն ունի հետաքրքիր ավանդույթներ, որոնք տարեցտարի բովանդակալից ու ինքնատիպ են դառնում, համալրվում:
Դպրոցի առաջին շրջանավարտները մեկնել են պատերազմ, անձուրաց պաշպանել հայրենիքը, ստացել շքանշաններ, դասավանդող 27 ուսուցիչ կամավոր մեկնել է ռազմաճակատ. 24-ը հետմահու պարգևատրվել են:
Մայակովցիները և° Խորհրդային Միությունում, և° արտերկրում բարձր են պահել դպրոցի պատիվը, նոր էջ բացել գիտության(37 գիտնական, 39 գիտության թեկնածու, 21 պրոֆեսոր), արվեստի, սպորտի, գրականության բնագավառում, իրենց ձեռքբերումներով ամենուր հնչեցրել դպրոցի անունըª Ռաֆայել Քոթանջյան, Գարիկ Ղազարյան(դերասան), Արա Երնջակյան(ռեժիսոր, կամերային թատրոնի տնօրեն), Ռաֆայել Հովանիսյան(ՈՒՀԱ-ի ղեկավար), Տոլիկ Պապյան, նկարչուհի Լավինյա Բաժբեուկ Մելիքյան, կոմպոզիտոր Ալյոշա Հեքիմյան, կոմկուսի ղեկավար Վլադիմիր Բադալյան:
Դպրոցի ուսումնական գործընթացը բարձր հիմքերի վրա են պահել գիտակ, պրպտող, ստեղծագործող մանկավարժները, առաջատար մասնագետները, վաստակավոր ուսուցիչներըª Սուսաննա Իվանի Բայադյանը, Գեորգի Ալեքսանի Այվազյանը, Ալլա Վալենտինի Տարայանը, Կամա Խաչիկի Ադիլխանյանը, պատվավոր կոչում ստացած Իրինա Իվանի Շամյանը, որոնք իրենց հարուստ փորձը սիրով փոխանցել են սկսնակ ուսուցիչներին:
Մոսկվայում կազմակերպված մայակովցիների հավաքին դպրոցի սաները միշտ մասնակցել են, ամեն անգամ գրավել առաջին տեղ, բարձր պահել դպրոցի անունը:
70 տարվա ուսումնական գործընթացը ղեկավարել են 10 տնօրեններ.
1. Ա. Ի. Գրի•որյան
2. Ա. Գ. Բոյաջյան
3. Կ. Վ. Կուպովա
4. Ա. Ա. Մազմանյան
5. Ա. Խ. Ջանջուգազյան
6. Գ. Մ. Խաչատրյան
7. Կ. Գ. Սարգսյան
8. Ի. Ն. Աբրահամյան
9. Գ. Մ. Մկրտչյան
10. Վ. Վ. Ռուխկյան
Իրենց սկզբունքային, հետևողական ամենօրյա աշխատանքով նրանք հարստացրել են դպրոցի պատմության էջերը:
Հետաքրքիր է դպրոցի առօրյան. թեմատիկ միջոցառումներ, վիկտորինաներ, սպորտային մրցումներ, ազ•ային տոների նշում, շնորհալիների հայտնաբերում, հանդիպումներ գիտնականների, արվեստի նվիրյալների, հո•ևոր առաջնորդների հետ, այցելություններ թան•արաններ, ցուցահանդեսներ, ակտիվ մասնակցություն շրջանային և քաղաքային միջոցառումներին:
Ռազմահայրենասիրական դաստիրակությունն իրա•ործվում էª սերտ կապ ստեղծելով զորանոցների հետ(այցելություններ, համատեղ միջոցառումներ):
Դպրոցը ղեկավարվում է ՙԱռողջ մարմնում առողջ հոգի՚ կար•ախոսով, և գործող լողավազանի առկայությունը սաների առողջության և ակտիվ առօրյայի գրավականն է:
Կոմպյուտրային սենյակի առկայությունը նպաստում է աշակերտների համակողմանի զարգացմանը, հարուստ տեղեկատվություն ամբարելուն:
Դպրոցի կոլեկտիվն ունի բազում նպատակներ, որոնք իրագործելու համար կան նախադրյալներª գիտելիքով զինված ուսուցիչներ, ջերմ մթնոլորտ, փոխըմբռնում, անհուն սեր և հավատ մատաղ սերնդի հանդեպ:
 
 
  
 Վերջին նորություն